Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը Հարավային Կորեայի նախագահից պահանջել է «հիմարություններ դուրս չտալ»


Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կիմ Յո Չժոնը, արխիվ

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ կուսակցական բարձր պաշտոն զբաղեցնող Կիմ Յո Չժոնը, սպառնալիքներ է հնչեցրել Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի հասցեին:

Հարավային Կորեայի ղեկավարը Հյուսիսային Կորեային նյութական օգնություն է առաջարկել, պայմանով, որ Փհենյանը հրաժարվի միջուկային ծրագրից:

Հյուսիսային Կորեան կոպտորեն մերժել է առաջարկը: Այդ երկրի պետական մամուլի փոխանցմամբ, առաջնորդի քույր Կիմ Յո Չժոնը հայտարարել է, թե «Յուն Սոկ Յոլը լավ կանի փակի բերանը և հիմարություններ դուրս չտա»:

Հյուսիսային Կորեայի հետ հարաբերությունների գծով միավորման նախարարությունն ափսոսանք է հայտնել Փհենյանի նմանօրինակ արձագանքի կապակցությամբ:

«Հյուսիսային Կորեայի այս մոտեցումը ոչ միայն սպառնում է Կորեական թերակղզու անվտանգությանն, այլև կարող է էլ ավելի խորացնել այդ երկրի միջազգային մեկուսացումը և վատթարացնել նրա տնտեսական վիճակը»,- ասել է Հարավային Կորեայի միավորման նախարարության խոսնակ Լի Հյո Չժենգը:

Կիմ Չեն Ընի քույրը մինչ այդ էլ է կոպիտ արտահայտվել Հարավային Կորեայի ղեկավարի մասին:

Նա պնդել է, թե, իբր, կորոնավիրուսը Հարավային Կորեայից է ներմուծվել Հյուսիսային Կորեա և ասել է, թե նման վիճակների կրկնության դեպքում Հարավային Կորեան կոչնչացվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG