Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ու Իրանի զինվորականները փոխադարձ այցերի մեջ են


Ադրբեջանցի զինծառայող, արխիվ
Ադրբեջանցի զինծառայող, արխիվ

Ադրբեջանի զինվորականները Իրանում մասնակցում են դիպուկահարների մրցույթի։ ԱՊԱ գործակալությունը հաղորդում է, որ փորձնական կրակը նրանք հաջողությամբ են կատարել։

Իրանի զինված ուժերի մասնագետների խումբը, Ադրբեջանի պաշտպանության նախարարության կազմակերպչական աջակցությամբ այցելել է Թարթառի և Բարդայի շրջաններ։ Նրանց հետ են նաև Ադրբեջանում Իրանի դեսպանության աշխատակիցներ։

Իրանական պատվիրակության այցը Ադրբեջան շարունակվելու է մինչև օգոստոսի 20-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG