Մատչելիության հղումներ

Յուրի Շևչուկը բանակը վարկաբեկելու մեղադրանքով տուգանվեց 50 հազար ռուբլով


Ռուսական դատարանը ДДТ ռոք խմբի մենակատար Յուրի Շևչուկին մեղավոր ճանաչեց բանակը վարկաբեկելու համար և նրան վարչական պատասխանատվության ենթարկեց՝ տուգանելով 50 հազար ռուբլով։ Շևչուկը նիստին չէր ներկայացել։

Իրավապաշտպան Պավել Չիկովը Տելեգրամի իր էջում հրապարակել է ճանաչված երգչի հայտարարությունը, որտեղ նա ասում է, թե միշտ դեմ է պատերազմներին և նաև դեմ է Ուկրաինայի ներկայիս պատերազմին։

Մայիսի 18-ին սոցցանցերում տարածվեց Պերմում կայացած համերգի ժամանակ Յուրի Շևչուկի խոսքերը։ Նա ասել էր, թե «Հայրենիքը նախագահի հետույք չէ, որ ամեն անգամ պետք է համբուրել։ Հայրենիքը կայարանում կարտոֆիլ վաճառող աղքատ տատիկն է»։ Հանդիսատեսը ծափահարություններով էր ընդունել նրա խոսքերը։

Իսկ իրավապահները արձանագրություն էին կազմել։ Դատարանի նիստին մասնակցել է արձանագրության հեղինակ ոստիկանության աշխատակցուհի Կամալովան։ Նա ասել է, թե Շևչուկի կողմից օրինախախտման նշաններ է տեսել «մենք դեմ ենք պատերազմին» խոսքերում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG