Մատչելիության հղումներ

Ուկրաինական նավահանգստից պարենային նավն առաջին անգամ ուղևորվեց Աֆրիկա


Ուկրաինական նավահանգստից պարենով բեռնված նավը ուղղություն է վերցրել դեպի Աֆրիկա։ Սա Ուկրաինայից Աֆրիկա նավարկող առաջին նավն է ռուս-ուկրաինական պատերազմից ի վեր։

ՄԱԿ-ի, Թուրքիայի, Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչներից կազմված համատեղ կոորդինացիոն կենտրոնը ավելի վաղ հավանություն էր տվել նավի երթուղուն։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ ընդհանուր առմամբ ուկրաինական նավահանգիստներից 5 նավ է դուրս եկել հացահատիկով ու եգիպտացորենով բեռնված։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG