Մատչելիության հղումներ

ՌԴ առողջապահության նախարարը քաղաքացիներին հորդորել է դիմակներ կրել և վերապատվաստվել


ՌԴ առողջապահության նախարար Միխայօլ Մուրաշկո, արխիվ

Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն երկրի քաղաքացիներին հորդորել է դիմակներ կրել հասարակական վայրերում և ժամանակին վերապատվաստվել՝ կորոնավիրուսով վարակման դեպքերի աճի ֆոնին։

«Այժմ նոր կորոնավիրուսային վարակի դեպքերի աճի շրջան է, ուստի շատ կարևոր է, որ մենք այսօր էլ պահպանենք դիմակների ռեժիմը և ժամանակին վերապատվաստվենք», - այսօր ասել է Մուրաշկոն:

Ռուսաստանի առողջապահական գերատեսչության ղեկավարը կոչ է արել վերապատվաստել հատկապես 50 տարեկանից բարձր մարդկանց և քրոնիկ հիվանդություններ ունեցողներին։

Ռուսաստանի Դաշնությունում COVID-19-ով հիվանդացության մակարդակը 100 հազար մարդու հաշվով անցած շաբաթվա ընթացքում նախորդ շաբաթվա համեմատ աճել է 49,2 տոկոսով, նույն ժամանակահատվածում հոսպիտալացման ցուցանիշն աճել է 29,8 տոկոսով։

XS
SM
MD
LG