Մատչելիության հղումներ

Մոսկվան հայտարարում է Վոլգոգրադի մարզում կանխված ահաբեկչական հարձակման մասին


Վոլգոգրադ, արխիվ
Վոլգոգրադ, արխիվ

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ФСБ ) այսօր հայտարարել է երկրի տարածքում կանխված ահաբեկչական հարձակման մասին։

«Համալիր օպերատիվ-հետախուզական գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել կանխել Վոլգոգրադի մարզի նավթագազային ոլորտի ձեռնարկություններից մեկում ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից ծրագրվող հարձակումը», - հաղորդում է գերատեսչությունը։

Անվտանգության դաշնային ծառայության պնդմամբ՝ Ռուսաստանի երկու քաղաքացիներ փորձել են պայթեցնել Վոլգոգրադի մարզում գտնվող նավթատարերից մեկը։

«Ձերբակալության ժամանակ նրանք զինված դիմադրություն են ցուցաբերել և չեզոքացվել են», - տեղեկացնում են ռուսաստանցի ուժայինները՝ նշելով, որ չհաջողված հարձակման հեղինակները Ռուսաստանում գործող ծայրահեղ աջ «Ռեստրուկտ» խմբավորման անդամներ էին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG