Մատչելիության հղումներ

ԱԻՆ-ը հրապարակել է 6 զոհվածների անունները


Արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է «Սուրմալու» առևտրի կենտրոնում երեկ տեղի ունեցած պայթյունի հետևանքով 6 զոհվածների անունները՝ Միսակ Մարգարյան, Անահիտ Մխիթարյան, Ջեմմա Նազարյան, Անահիտ Խալաթյան, Վարդան Քոչարյան և Գայանե Ավետիսյան։

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Վերջին տվյալներով՝ 15 մարդ դեռ անհետ կորած է։

1․ Արամ Հայրապետյան, ծնված 1981 թ․

2․ Մարատ Շահբազյան

3․ Սիրարփի Խաչատրյան

4․ Մարիամ Խաչատրյան

5․ Հարութ Գարաքյան

6․ Գագիկ Կարապետյան

7․ Արտավազդ Հայրապետյան

8․ Էռնա Գրիգորյան, ծնված 1980 թ․

9․ Հրաչյա Սարգսյան, ծնված 1976 թ․

10․ Վաչագան Եղոյան, ծնված 2000 թ․

11․ Վանիկ Ամիրխանյան

12․ Կսենիա Բադալյան, ծնված 1981 թ․

13․ Արամ Հարությունյան

14․ Դավիթ Մխիթարյան

15․ Կարապետ Մկրտչյան, ծնված 1974 թ․

Հրդեհաշիջման և որոնողական աշխատանքներին մասնակցում է 185 փրկարար ծառայող, ներգրավված է Երևանի քաղաքապետարանի քսան ջրատար, տասներկու բեռնատար, հինգ տրակտոր, երեք վերամբարձ կռունկ և յոթ լրացուցիչ տեխնիկա։ Դեպքի վայր են մեկնել Շիրակի և Տավուշի քաղաքային որոնողափրկարարական թիմերը։

«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունը տեղի է ունեցել երեկ կեսօրից հետո։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Հաղորդվել է 61 տուժածի մասին, 24-ը դեռ բուժումը շարունակում է հիվանդանոցներում։ Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց։ Որոնողական աշխատանքները շարունակվում են, մասնակցում է նաև մոտ 150 կամավոր։

XS
SM
MD
LG