Մատչելիության հղումներ

«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի զոհերի թիվը հասել է 5-ի


Փլատակների տակից փրկարարները դուրս են բերել ևս մեկ դի, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Այս պահի դրությամբ ունենք 5 զոհ՝ Անահիտ Մխիթարյան, Միսակ Մարգարյան և Ջեմմա Նազարյան. զոհերից երկուսի ինքնությունը պարզված չէ», - տեղեկացրել է Կոստանյանը։

«Սուրմալու» առտրի կենտրոնում պայթյունը տեղի է ունեցել երեկ կեսօրից հետո։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կեսգիշերն անց ԱԻՆ խոսնակը հայտնել էր, որ այդ պահի դրությամբ անհետ կորածների թիվը 17-ն է, տեղում աշխատում է 185 փրկարար ծառայող։ Պայթյունի հետևանքով 6 տասնյակից ավելի քաղաքացի դիմել է երևանյան տարբեր բժշկական հաստատություններ: Վերջին տվյալներով՝ կենտրոններում բուժումը շարունակում է 24 տուժած: Նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

XS
SM
MD
LG