Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը մեղմացրել է քովիդի կանխարգելման ուղեցույցները


ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը երեկ մեղմացրել է COVID-19-ի կանխարգելման ուղեցույցները և չեղարկել կարանտինը՝ վարակված անձի հետ սերտ շփման դեպքում:

Նշվել է նաև, որ հանվել է միմյանցից երկու մետր հեռավորություն պահելու արգելքը։

Կանոնների փոփոխությունները պայմանավորված են նրանով, որ համաճարակի սկսվելուց ի վեր ավելի քան 2,5 տարվա ընթացքում 16 տարեկան և բարձր տարիքի ամերիկացիների 95 տոկոսը ձեռք է բերել իմունիտետի որոշակի մակարդակ՝ պատվաստումների կամ վարակի միջոցով, ասում է գործակալությունը:

Դիմակներ խորհուրդ է տրվում կրել ծանր հիվանդության բարձր ռիսկ ունեցողներին կամ այն տարածքներում, որտեղ COVID-19-ի փոխանցման մակարդակը մնում է բարձր։

ԱՄՆ-ում այս ամառ կորոնավիրուսի դեպքերի և հիվանդությունից մահերի միջին թիվը համեմատաբար կայուն է եղել:

XS
SM
MD
LG