Մատչելիության հղումներ

Աղվան Հովսեփյանը 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի


Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի, որոշումը կայացրեց դատավոր Մնացական Մարտիրոսյանը:

Արդեն մոտ մեկ տարի կալանավորված Հովսեփյանի ​փաստաբանները պնդում էին՝ մի շարք հիվանդություններ, այդ թվում` շաքարային ծանր դիաբետ ունեցող պաշտպանյալն անհապաղ պետք է ազատ արձակվի՝ նրա հիվանդությունն անհամատեղելի է կալանավորման հետ։

69-ամյա Աղվան Հովսեփյանը մեղադրվում է բիզնես գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փողերի լվացման համար։

Հովսեփյանը 2004-2013 թվականներին ղեկավարել է Գլխավոր դատախազությունը, հետո էլ մինչև 2018-ի հեղափոխությունը՝ չորս տարի Քննչական կոմիտեի նախագահն էր։ 2018-ին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի հաջորդ օրը, Հովսեփյանն ասել էր, թե աշխատելու է նոր իշխանության հետ, բայց երկու ամիս անց նա հրաժարական ներկայացրեց։

XS
SM
MD
LG