Մատչելիության հղումներ

«Ռեալը» հաղթանակով է սկսել մրցաշրջանը և շահել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը


«Ռեալի» ավագ Քարիմ Բենզեման տոնում է հաղթանակը, Հելսինկի, 10 օգոստոսի, 2022թ.
«Ռեալի» ավագ Քարիմ Բենզեման տոնում է հաղթանակը, Հելսինկի, 10 օգոստոսի, 2022թ.

Մադրիդի «Ռեալը» նախօրեին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում 2-0 հաշվով հաղթել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտին» և վաստակել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը:

«Ռեալը» հինգերորդ անգամ է հաղթել այդ մրցույթում և միացել է հնգական Սուպերգավաթ վաստակած «Միլանին» ու «Բարսելոնային»:

«Ռեալի» կազմում գոլերը խփել են Դավիդ Ալաբան և Քարիմ Բենզեման: «Ռեալի» մարզիչ Կարլո Անչելոտին դարձել է առաջին մարզիչը, ով չորս անգամ է շահել այդ գավաթը:

«Խաղն ավելի բարդ էր, քան մենք էինք ակնկալում, բայց առաջին գոլից հետո մենք սկսեցինք ավելի լավ հսկել վիճակը: Մենք լավ պաշտպանություն ունենք, և դա ուրախացնում է: Վերջին երեք եզրափակիչներում գոլ չենք բաց թողել, և դա շատ լավ նշան է»,- ասել է Անչելոտին:

«Ռեալը» շահել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գավաթը և վաստակել Սուպերգավաթի համար պայքարելու իրավունք: «Այնտրախտն» այն ստացել է որպես Եվրոպայի լիգայի գավաթակիր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG