Մատչելիության հղումներ

Բայդենը կոչ է արել Սիրիայի իշխանություններին վերադարձնել 10 տարի առաջ առևանգված ամերիկացուն


Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենը կոչ է արել Սիրիայի իշխանություններին վերադարձնել 10 տարի առաջ այդ երկրի տարածքում անհետացած ԱՄՆ քաղաքացի Օսթին Թայսին։

Անհայտ անձանց կողմից 2012-ի օգոստոսին առևանգված նախկին ծովային հետևակային Թայսը Սիրիա էր ժամանել որպես անկախ լրագրող՝ նախագահ Բաշար Ասադի դեմ ծագած ապստամբությունը լուսաբանելու նպատակով։ Թայսի ընտանիքը վստահ է, որ նա ողջ է և այժմ գտնվում է սիրիական բանտում։

Ամերիկյան պաշտոնական աղբյուրները ևս պնդում են, որ գոնե նախկինում Թայսը որոշ ժամանակ պահվել է սիրիական կառավարության հետ առնչություն ունեցող ուժերի մոտ։ Պաշտոնական Դամասկոսը ներկայացվող մեղադրանքները հերքում է՝ պնդելով, որ Թայսի ճակատագրի մասին որևէ տեղեկության չի տիրապետում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG