Մատչելիության հղումներ

Գերմանական կառավարությունը հարկային արտոնությունների նոր փաթեթ է մշակել


Գերմանիայի կառավարությունը հայտարարում է գնաճի դեմ պայքարի նոր ծրագրի մասին, որը թույլ կտա թեթևացնել սպառողական ապրանքների և էներգակիրների գնի կտրուկ աճի հետևանքով սոցիալական ծանր վիճակում հայտնված միլիոնավոր մարդկանց կացությունը։

Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդների խոսքով՝ կառավարության կողմից առաջարկվող հարկային արտոնությունների ընդհանուր ծավալը գերազանցելու է 10 միլիարդ եվրոն և ազդելու է երկրի ավելի քան 48 միլիոն բնակիչների վրա։ Լինդների խոսքով՝ ծրագրի վերջնական հաստատման դեպքում այն ուժի մեջ կմտնի արդեն գալիք տարվա հունվարին։

«Պետության կողմից շահույթ ստանալը մի իրավիճակում, երբ կյանքը ավելի է թանկանում, ոչ միայն ճիշտ չէ, այլև վտանգավոր է տնտեսական զարգացման տեսանկյունից», -հայտարարում էր Լինդները։

Ավելի վաղ Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցն էր հայտարարել հարկային արտոնությունների համապարփակ փաթեթի կիրառման մասին, որի ընդհանուր ծավալը կարող է հասնել 30 միլիարդ եվրոյի։ Այդ մի փաթեթի գլխավոր կետերից մեկը վառելիքի վրա սահմանված հարկերի կրճատումն էր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG