Մատչելիության հղումներ

Էրդողան. «Թուրքիան Սիրիայում կստեղծի անվտանգության 30-կիլոմետրանոց գոտի»


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայրաքաղաք Անկարայում դեսպանների 13-րդ համաժողովում ասել է, որ Սիրիայում 30-կիլոմետրանոց անվտանգության գոտի ստեղծելու ծրագիրը մնում է օրակարգում:

«Մենք ամենայն վճռականությամբ շարունակելու ենք պայքարն ահաբեկչության դեմ: Մեր հարավային սահմանի երկայնքով 30 կիլոմետր խորությամբ անվտանգության գոտի ստեղծելու որոշումն անփոփոխ է: Հուսով եմ, որ մոտ ապագայում մենք կմաքրենք Սիրիայում վերջին գավառը, որտեղ թաքնվում է ահաբեկչական կազմակերպությունը [Քրդստանի բանվորական կուսակցությունը] և կմիավորենք անվտանգության բոլոր օղակները»,- հայտարարել է Էրդողանը:

Նա ավելի վաղ ասել է, որ Թուրքիան ռազմական նոր գործողություն է իրականացնելու Սիրիայում: Դրա նպատակը կլինի ընդարձակել անվտանգության գոտին, որը ստեղծվել է 2019 թվականի հոկտեմբերին «Խաղաղության աղբյուր» գործողության ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG