Մատչելիության հղումներ

Չավուշօղլու. «Մենք վերստին նախազգուշացնում ենք Երևանին»


Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն, արխիվ:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն, արխիվ:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշղլուն Հայաստանին կոչ է արել «հրաժարվել նոր սադրանքներից»: Այդ մասին Չավուշօղլուն այսօր ասել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում գումարված դեսպանների 13-րդ համաժողովում:

«Պատերազմի {Ղարաբաղում} ավարտից հետո Թուրքիան տարածաշրջանում խաղաղություն ապահովելու ջանքեր է գործադրում: Հիմա մենք խոսում ենք ոչ թե Ադրբեջանի գրավյալ տարածքների, տեղահանվածների, փախստականների և կոնֆլիկտի մասին, որը կարող է վերսկսվել ցանկացած պահին, այլ տարածաշրջանային խաղաղության և համագործակցության մասին:

Մենք վերստին Հայաստանին կոչ ենք անում զերծ լինել {Ղարաբաղում Ադրբեջանի դեմ} նոր սադրանքներին մասնակցելուց»,- ասել է Չավուշօղլուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG