Մատչելիության հղումներ

Թուրքական նավը Չերնոմորսկից Ստամբուլ է հասցրել 12 հազար տոննա եգիպտացորեն


Polarnet բեռնատար նավը եգիպտացորենը հասցրել է Քոջայելիի մարզի նավահանգիստ, Դերինչե, 8 օգոստոսի, 2022թ.
Polarnet բեռնատար նավը եգիպտացորենը հասցրել է Քոջայելիի մարզի նավահանգիստ, Դերինչե, 8 օգոստոսի, 2022թ.

Թուրքական դրոշի ներքո բեռներ փոխադրող «Պոլարնետ» նավն այսօր առավոտյան խարիսխ է գցել Քոջայելիի մարզի Դերինչեի նավահանգստում:

«Պոլարնետն» Ուկրաինայից՝ Չերնոմորսկի նավահանգստից, 12 հազար տոննա եգիպտացորեն է հասցրել Թուրքիա:

Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկ և այլ մթերք դուրս հանելու ռուս-ուկրաինական համաձայնությունը ձեռք է բերվել Թուրքիայի և ՄԱԿ-ի միջնորդությամբ:

Բեռնափոխադրումները հսկում է Ստամբուլում տեղակայված միացյալ խումբը, որի կազմում են Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները:

ՄԱԿ-ը և միջազգային այլ կազմակերպություններ ամիսներ շարունակ ահազանգել են, որ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով ուկրաինական արգելափակված նավահանգիստներից պարենը դուրս չբերելու դեպքում միլիոնավոր մարդիկ Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում կարող են սովի մատնվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG