Հայտարարված մասնակի զորահավաքում ընդգրկված են միայն կոնկրետ զորամասեր, որոնց կցագրված քաղաքացիներն են միայն ստանում ծանուցումներ, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:
Նրանք, ովքեր չեն ստացել ծանուցում, նրանց զորամասի կամ ստորաբաժանման վերաբերյալ զորահավաքի որոշում չի կայացվել, ասված է շտաբի պարզաբանման մեջ:
«Ծանուցումներն ուղարկվել են տվյալ զորամասերում կցագրված բոլոր անձանց՝ առանց որևէ խտրականության, այդ թվում՝ պաշտոնատար անձանց, որոնք էլ ներգրավվել են զորահավաքային զինվորական ծառայության մեջ», - հավելում է Արցախի տեղեկատվական շտաբը:
Շաբաթասկզբից Արցախում լարված իրավիճակ է, Արցախի նախագահի հրամանագրով մասնակի զորահավաք է հայտարարվել։