Մատչելիության հղումներ

Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատունը հարձակման է ենթարկվել


Ադրբեջանի դեսպանատունը Լոնդոնում`հարձակման պահին
Ադրբեջանի դեսպանատունը Լոնդոնում`հարձակման պահին

Ծայրահեղական մի խումբ ակտիվիստներ հինգշաբթի երեկոյան հարձակվել են Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանատան վրա, հայտարարել է երկրի արտգործնախարարությունը:

Պաշտոնական հաղորդագրությունը նշում է, թե հարձակվողները վանդալիզմի են դիմել, կրոնական դրոշներ պարզել և դեսպանատան պատշգամբից ծայրահեղական կոչեր հնչեցրել: «Ոստիկանությունը վերջիններիս դուրս է բերել շենքից և ձերբակալել: Կատարվածը կհետաքննեն Բրիտանիայի իրավապահ մարմինները, քննության մասին հավելյալ տեղեկություն կտրամադրվի»,֊հաղորդել է Ադրբեջանի ԱԳՆ֊ն: Նշվում է նաև, որ ադրբեջանական կողմը դիվանագիտական խողովակներով նախազգուշացրել է Մեծ Բրիտանիայի իշխանություններին ապահովել ադրբեջանցի դիվանագետների և շինությունների անվտանգությունը`միջազգային պարտավորությունների համապատասխան:

Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերում երևում է, որ դեսպանատան պատին արաբերենով կարգախոսներ են գրվել, Ադրբեջանի դրոշն էլ իջեցվել է:

Ադրբեջանական աղբյուրները նշում են, որ կատարվածի համար պատասխանատվություն է ստանձնել «Մահդիի ծառաների միություն» կոչվող շիա մահմեդական կազմակերպությունը, որի ներկայացուցիչները պնդել են, թե «Ադրբեջանի կառավարությունը հալածում է որոշ շիա մահմեդականների»:

Բրիտանական լրատվամիջոցների հաղորդմամբ, ոստիկանությունը առնվազն ութ մարդ է ձերբակալել, տուժածներ չկան, քննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG