Մատչելիության հղումներ

Կրեմլում չեն բացառում, որ Պուտինն ու Ալիևը կարող են հեռախոսով զրուցել


Պուտին-Ալիև հանդիպում Սոչիում, 26-ը նոյեմբերի, 2021թ․
Պուտին-Ալիև հանդիպում Սոչիում, 26-ը նոյեմբերի, 2021թ․

Կրեմլում չեն բացառում, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը կարող են հեռախոսազրույց անցկացնել:

Այդպես նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր է նման զրույց, հաշվի առնելով, որ վերջերս Ռուսաստանի նախագահը հեռախոսով զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

«Տվյալ պահին նախագահի աշխատանքային օրակարգում նման հեռախոսազրույց չի ծրագրվում, բայց անհրաժեշտության դեպքում, անշուշտ, այդ շփումը կարելի է շատ արագ կազմակերպել», - ասել է խոսնակը:

Նա չի բացառել նաև, որ վաղը Սոչիում նախատեսված Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման ընթացքում կարող է անդրադարձ լինել Լեռնային Ղարաբաղում վերջին օրերին սրված իրավիճակին:

«Չի կարելի բացառել, որ նախագահները մտքեր կփոխանակեն դրա վերաբերյալ»,- ասել է Դմիտրի Պեսկովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG