Մատչելիության հղումներ

Ռուսաստանցիների 35 տոկոսը ենթադրում է, որ արեգակը պտտվում է մոլորակի շուրջը


Արեգակը և Երկիր մոլորակը:
Արեգակը և Երկիր մոլորակը:

Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի անցկացրած հարցման արդյունքների համաձայն, ռուսաստանցիների ավելի քան մեկ-երրորդը՝ 35 տոկոսը, ենթադրում է, որ մեր արեգակնային համակարգի աստղը՝ Արևը, պտտվում է Երկիր մոլորակի շուրջը:

15 տարում այդ ցուցանիշն ավելացել է 7 տոկոսով: 2007 թվականին հարցվածների 28 տոկոսն է կարծել, թե աստղը մոլորակի շուրջն է պտտվում:

Ճիշտ պատասխանը, որ Երկիր մոլորակն է պտտվում Արևի շուրջը, տվել է հարցվածների 61 տոկոսը:

Այդ թեմայից զատ, հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնը նաև հարցրել է, թե արդյո՞ք ճառագայթման ենթարկված կաթը եռացնելուց հետո անվտանգ է խմելու համար, և արդյո՞ք նախնադարյան մարդիկ զբոսնել են դինոզավրերի հետ:

Հարցվածների մեծ մասը մերժել է այդ երկու տարբերակները և այդպիսով ճիշտ պատասխան է տվել:

Սոցիոլոգները հարցումների մասնակիցներին բաժանել են երեք խմբի ըստ գիտական կրթվածության. ոչ բարձր՝ 21 տոկոս, միջին՝ 44 տոկոս և բարձր՝ 35 տոկոս:

Գիտական բարձր կրթվածության խմբում 61 տոկոսը 18-24 տարեկան երիտասարդներ են, որոնց մոտ կեսը համացանցի բաժանորդներ են: Գիտական ցածր կրթվածության խմբում 43 տոկոսն ակտիվ հեռուստադիտողներ են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG