Մատչելիության հղումներ

Ադրբեջանը զինծառայողների է պատժել օնլայն հրապարակումների համար


Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մի քանի զինծառայողների է պատժել սոցցանցերում օնլայն հեռարձակումների համար։

Մասնավորապես, ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Սանան Ֆարաջևը և շարքային Յուսիֆ Բայրամլին, չնայած հրամանատարության հրամաններին, զինծառայությանը վերաբերող լուսանկարներ ու տեսանյութեր են հրապարակել։ Ըստ Պաշտպանության նախարարության հաղորդագրության՝ նրանք հեռացվել են Ադրբեջանի զինված ուժերի շարքերից ծառայողական չհամապատասխանության համար։

Հայտարարելով, որ «վերջին օրերին սոցցանցերում տեսագրություններ և լուսանկարներ են հրապարակվում, որոնք արտացոլում են ադրբեջանական բանակի գործունեությունը, ռազմական շարասյունների տեղաշարժերը Հայրենական պատերազմի և զորավարժությունների ընթացքում»՝ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը երեկ կոչ էր արել օգտատերերին՝ զերծ մնալ ռազմական շարասյունների տեղաշարժը պատկերող կադրերի հրապարակումից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG