Մատչելիության հղումներ

Իրանցի հայտնի այլախոհի տուն մուտք գործելու փորձի համար Նյու Յորքում ադրբեջանցի է ձերբակալվել


Անցած շաբաթավերջին Նյու Յորքում ձերբակալվել է ազգությամբ ադրբեջանցի 23-ամյա Խալիդ Մեհտիևը, որին կասկածում են հայտնի իրանցի իրավապաշտպան Մասիհա Ալինեժադի՝ Բրուկլինում գտնվող տուն մուտք գործելու փորձի մեջ, փոխանցում են ամերիկյան լրատվամիջոցները:

The New York Times-ի տեղեկություններով` Մեհտիևի մեքենայում չինական արտադրության AK-47 մակնիշի ավտոմատ և 66 փամփուշտ է հայտնաբերվել։ Բացի այդ, իրանցի այլախոհի տանը տեղադրված անվտանգության տեսախցիկները արձանագրել են այն պահը, երբ երկու օր անընդմեջ Մեհտիևը անարդյունք փորձել է մուտք գործել բնակարան, պատուհաններից հետևել է ներսում կատարվող անցուդարձին։

«Ընդհանուր առմամբ Մեհտիևը մի քանի ժամ է անցկացրել Ալինեժադի տան մոտ», - պնդում են իրավապահները։

Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ, սակայն, այս պահին երիտասարդ ադրբեջանցուն միայն ավտոմեքենայի անօրինական շահագործման մեղադրանք է ներկայացվել, քանի որ Մեհտիևի վարորդական իրավունքը ժամկետանց է եղել։ Ադրբեջանական «Թուրան» գործակալության փոխանցմամբ` այս պահին դեռ հստակ չէ՝ արդյոք նա Ադրբեջանի քաղաքացի է, թե ոչ։ Նրա մասին միայն հայտնի է, որ ժամանակին Ադրբեջանի ձյուդոյի պատանեկան հավաքականի անդամ է եղել։ Մեհտիևի հետագա ճակատագիրը վաղը կորոշի Մանհեթենի շրջանային դատարանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG