Մատչելիության հղումներ

Արցախի նախագահը խորհրդակցության է կանչել ուժայիններին


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ուժային կառույցների պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել:

Առաջնագծում տիրող օպերատիվ-մարտավարական իրավիճակի վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը, հաղորդում է նախագահի աշխատակազմը:

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում հրադադարը խախտելու մասին Ադրբեջանից պարբերաբար մեղադրանքներ են հնչում, որոնք հայկական կողմը հերքում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG