Մատչելիության հղումներ

Fitch. «Վրաստանում այս տարի երկնիշ տնտեսական աճ կգրանցվի»


2022 թվականը Վրաստանը կարող է փակել երկնիշ տնտեսական աճով, պնդում է միջազգային ամենահեղինակավոր վարկանիշային կառույցներից մեկը՝ Fitch-ը։

Գործակալության կանխատեսմամբ` այս տարի Վրաստանում կարձանագրվի 10,9 տոկոսի տնտեսական աճ։ Լավատեսական կանխատեսումների համար հիմք հանդիսացող կարևորագույն գործոններն, ըստ Fitch-ի մասնագետների, մի քանիսն են՝ «երկիր ժամանող զբոսաշրջիկների թվի կտրուկ աճ, հանրային սպառման կայուն մակարդակ, արտահանման դրական բալանս և արտաքին փոխանցումների ծավալի մեծացում»։

Fitch-ի գնահատմամբ` «ռուսական ներխուժումը Ուկրաինա Վրաստանի համար լուրջ դրական շոկ էր»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG