Մատչելիության հղումներ

Իրանում հեղեղումների զոհերի թիվը հասել է 69-ի


Իրանում անձրևները հանգեցրել են ջրհեղեղների, որոնց զոհ է դարձել 69 մարդ, 45 մարդ անհետ կորել է, հայտնում են իրանական լրատվամիջոցները։

Սպասվում է, որ զոհերի թիվը կավելանա, քանի որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:

Ինչպես նշվում է, անձրևներից ու ջրհեղեղներից տուժածներ կան111 քաղաքներում և 310 գյուղերում:

Իրանը վերջին տասնամյակի ընթացքում երաշտներին զուգահեռ նաև պարբերաբար ուժգին ջրհեղեղների է բախվում։ 2019 թվականին երկրի հարավում հորդառատ անձրևների հետևանքով առնվազն 76 մարդ է զոհվել, նյութական վնասների չափը գնահատվում էր ավելի քան 2 միլիարդ դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG