Մատչելիության հղումներ

Պուտինը Սանկտ Պետերբուրգում և Կրոնշտադտում ռազմածովային շքերթ է ընդունում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Ռազմածովային նավատորմի հրամանատար, ծովակալ Նիկոլայ Եվմենովը Ռազմածովային ուժերի օրվան նվիրված շքերթի ժամանակ, հուլիս, 2021թ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրում նշվող Ռազմածովային նավատորմի օրը ընդունում է Սանկտ Պետերբուրգում և Կրոնշտադտում անցկացվող Գլխավոր ռազմածովային շքերթը:

Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ շքերթին մասնակցում է 40-ից ավելի նավ, մոտորանավակ և սուզանավ, 42 օդանավ, ավելի քան 3,5 հազար զինծառայող:

Շքերթի հիմնական մասի մեկնարկից առաջ Պուտինը ստորագրել է Ռուսաստանի Ծովային դոկտրինը և Ռազմածովային նավատորմի Նավային կանոնադրությունը հաստատելու մասին հրամանագրերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG