Մատչելիության հղումներ

Մոսկվան հայտարարում է Խերսոնի ուղղությամբ ուկրաինական կողմի կրած ծանր կորուստների մասին


Արխիվ

Ռուսաստանի պաշտպանության նախարարության պնդմամբ` անցած մեկ օրում ռուսական բանակը ծանր կորուստներ է պատճառել Խերսոնի ուղղությամբ կռվող ուկրաինական ստորաբաժանումներին։

«Խերսոնի մարզի Տոպոլինոե բնակավայրի մոտ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի կողմից բարձր ճշգրտության զենքով հասցված հարվածների հետևանքով մարտունակությունն է կորցրել ուկրաինական բանակի 60-րդ հետևակային բրիգադի գումարտակներից մեկը։ Միայն վերջին 24 ժամերին ոչնչացվել է տվյալ ստորաբաժանման ավելի քան 130 զինծառայող», - այսօր հայտարարել է Ռուսաստանի ՊՆ խոսնակ Իգոր Կոնաշենկովը։

XS
SM
MD
LG