Մատչելիության հղումներ

Ֆիլիպինները չեղարկեց Ռուսաստանից ռազմական ուղղաթիռներ գնելու գործարքը


Մի-17 տեսակի ռուսական ռազմական ուղղաթիռներ, արխիվ
Մի-17 տեսակի ռուսական ռազմական ուղղաթիռներ, արխիվ

Ֆիլիպինների կառավարությունը չեղյալ է հայտարարել Ռուսաստանից «Մի-17» տեսակի ռազմական ուղղաթիռներ գնելու գործարքը, որը կնքվել է դեռ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից առաջ:

2021 թվականին կնքված գործարքի գինը 227 միլիոն դոլար է: Ֆիլիպինները մտադիր էր այդ գումարով Ռուսաստանից ստանալ 16 միավոր «Մի-17» տեսակի ուղղաթիռներ:

Ֆիլիպինների պաշտպանության նախկին նախարար Դելֆին Լորենցանան ասել է, թե գործարքի իրականացման դեպքում երկիրը կարող էր ԱՄՆ-ի կողմից ենթարկվել ծանր պատժամիջոցների: Լորենցանան ասել է, որ Վաշինգտոնը տեղեկացվել է ռուս-ֆիլիպիննական գործարքի չեղարկման մասին: Միացյալ Նահանգները պատրաստ է ամերիկյան ուղղաթիռներ առաջարկել Ֆիլիպիններին:

Այս տարվա ապրիլին Հնդկաստանը հետաձգել է Ռուսաստանից «Մի-17Բ5» տեսակի 48 ուղղաթիռներ գնելու գործարքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG