Մատչելիության հղումներ

Ուկրաինացիները քիչ առաջ նորից են հարվածել Անտոնովսկի կամրջին


Ուկրաինա - Անտոնովսկի կամուրջը հրթիռային հարվածից հետո, Խերսոնի շրջան, հուլիս, 2022թ.
Ուկրաինա - Անտոնովսկի կամուրջը հրթիռային հարվածից հետո, Խերսոնի շրջան, հուլիս, 2022թ.

Ուկրաինայի զինված ուժերը ռուսների կողմից օկուպացված Խերսոնի շրջանում քիչ առաջ ևս մեկ հարված են հասցրել կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող Անտոնովսկի կամրջին:

Ռուսամետ վարչակարգը հավաստիացնում է, որ կամուրջը կանգուն է: Սակայն, ամենայն հավանականությամբ, երթևեկել այդ կամրջով չի կարելի:

Ռուսական վարչակարգի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմոուսովը հայտնել է, որ կամուրջն ամբողջությամբ փակ է:

Անցած գիշեր ուկրաինացիները HIMARS տեսակի ամերիկյան հրթիռային համակարգով են թիրախավորել կամուրջը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG