Մատչելիության հղումներ

Գերմանիայում անցնում են էներգակիրները խնայելու խիստ ռեժիմին


Աուգսբուրգ, 2018թ․

Գերմանիայի Բավարիայի երկրամասի հարուստ քաղաքներից մեկը համարվող Աուգսբուրգում երեկոյան ժամերին այլևս չեն լուսավորում փողոցները և անջատել են շատրվանները:

Քաղաքի իշխանությունները հայտնել են, որ անցնում են էլեկտրաէներգիայի խնայողության ռեժիմին, քանի որ Ուկրաինայի պատերազմի հետևանքով գազի մատակարարումը խաթարվում է և կարող է ձմռան ամիսներին ընդհանրապես դադարեցվի:

Աուգսբուրգի օրինակին են հետևում գերմանական տասնյակ քաղաքներ: Դաշնային կառավարությունը և երկրամասների վարչակազմերը բնակիչներին հորդորում են արդեն այս օրերից անցնել էներգետիկ ռեսուրսների խիստ խնայողության:

«Կարևոր է, որ Աուգսբուրգի բնակիչները հասկանան, որ իսկապես կարող են գալ ծանր ժամանակներ: Անջատել ենք մեր պատմական շենքերի լուսավորումը, չեն գործում մեր հայտնի շատրվանները, պետք է մարդկանց ցույց տալ, որ հիմա նորմալ ժամանակներ չեն, հիմա պետք է խնայել էներգիան», - ասել է քաղաքապետ Էվա Վեբերը:

Ֆրանսիայում և եվրոպական մի շարք այլ երկրներում էլ այս օրերին մշակում և գործադրում են էներգիան խնայելու միջոցներ:

Եվրամիությունը որշել է այս տարվա օգոստոսից մինչև 2023-ի մարտ 15 տոկոսով կրճատել գազի սպառումը: Եվրամիությունը հայտնել է, որ Ռուսաստանը գազի մատակարարումը դարձրել է քաղաքական զենք: Մոսկվան հերքում է այդ մեղադրանքը:

XS
SM
MD
LG