Մատչելիության հղումներ

Մետրոյի աշխատանքը վերականգնվել է


Ժամը 09:30-ից մետրոյի բնականոն աշխատանքը վերականգնվել է, հայտնում են Մետրոպոլիտենից։

Այսօր ավելի վաղ հաղորդվել էր, որ մետրոն չի գործում․ մեքենավարներն առավոտյան ժամը 06:00-ից գործադուլ են սկսել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում։

Մետրոպոլիտենից տեղեկացրել էին, որ բոլոր կայարանների դռները փակ են, տնօրինությունը բանակցում է մեքենավարների հետ՝ «ակնկալելով, որ նրանք րոպե առաջ կանցնեն իրենց աշխատանքային պարտականությունների բնականոն կատարմանը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG