Մատչելիության հղումներ

Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու բանակցություններ են ընթանում․ Աղաջանյան


Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաները բանակցություններ են վարում երկու երկրների առաջնորդների հանդիպում անցկացնելու համար, այսօրվա ճապազրույցում ասել է Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն՝ առանց կոնկրետ ժամկետներ նշելու։

Փաշինյանն ու Ալիևը վերջին անգամ հանդիպել են մայիսի 22-ին Բրյուսելում՝ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։

Բրյուսել - 22-ը մայիսի, 2022թ․
Բրյուսել - 22-ը մայիսի, 2022թ․
Մայիսի 23-ին երկու երկրների ղեկավարները հրամանագիր են ստորագրել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողով ստեղծելու մասին։ Հանձնաժողովի առաջին հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 24-ին՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին։

XS
SM
MD
LG