Մատչելիության հղումներ

Սիրիացի քրդերը Դուշանբեին են հանձնել տաջիկ իսլամիստների կանանց և երեխաներին


Նկարում երևում են «Իսլամական պետության» ենթադրյալ գրոհայինների հարազատները
Նկարում երևում են «Իսլամական պետության» ենթադրյալ գրոհայինների հարազատները

Սիրիայի հյուսիսում գործող քրդական վարչակազմը Դուշանբեին է փոխանցել «Իսլամական պետություն» խմբավորման կազմում մարտնչող տաջիկ զինյալների կանանց և երեխաներին՝ ընդհանուր առմամբ 146 մարդ։

«Իսլամական պետության» տաջիկ անդամների մի մասը Մերձավոր Արևելք էր մեկնել կանանց, ոմանք նաև երեխաների հետ, մի մասի երեխաները ծնվել էին արդեն Սիրիայի տարածքում։ 2019-ից՝ «Իսլամական պետության» վերջնական ջախջախումից ի վեր, տաջիկ զինյալների ընտանիքի անդամները պահվում էին Սիրիայի քրդաբնակ շրջաններում գտնվող երկու ճամբարներում՝ Ալ-Հոլում և Ռոժում», - հաղորդում է AFP գործակալությունը։

Իսլամիստ զինյալների արտահանձնման մասին համաձայնագիրը այսօր Ղամիշլի քաղաքում ստորագրել են Քուվեյթում Տաջիկստանի դեսպան Զաբիդուլա Զաբիդովը և Հյուսիսային Սիրիայի քրդական վարչակազմի արտաքին հարաբերությունների պատասխանատու Ֆանար Կաեեթը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG