Մատչելիության հղումներ

Արարատ Միրզոյանը վաղը կայցելի Պրահա


Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյան, արխիվ
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյան, արխիվ

Հուլիսի 26-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Չեխիայի մայրաքաղաք Պրահայում:

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի հաղորդագրության համաձայն՝ Միրզոյանը հանդիպումներ կունենա Չեխիայի ԱԳ նախարար Յան Լիպավսկիի և Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլի հետ:

Այցի շրջանակում կքննարկվեն հայ-չեխական կապերի ընդլայնմանը, ժողովրդավարության ոլորտում համագործակցության ամրապնդմանը, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր:

Արարատ Միրզոյանի և Յան Լիպավսկիի հանդիպմանը կհետևի արտգործնախարարների մամուլի ասուլիսը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG