Մատչելիության հղումներ

Քարվաճառում ադրբեջանցի զինծառայող է անհետացել. ադրբեջանական ՊՆ


Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երեկ` օրվա երկրորդ կեսին, Հայաստանի սահմանին ադրբեջանցի զինծառայող է անհետացել։

«Հուլիսի 23-ին՝ կեսօրին, պետական սահմանի Քելբաջարի շրջանի հատվածում անհետացել է ադրբեջանական բանակի ակտիվ զինծառայության զինծառայող Իբաև Քամիզ Մուբարիզ օղլուն», - ասված է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ներկայումս ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ զինծառայողին հայտնաբերելու ուղղությամբ, կատարվում է հետաքննություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG