Մատչելիության հղումներ

Ճապոնիայի ՊՆ տարեկան զեկույցն ունի առանձին գլուխ՝ նվիրված Ուկրաինա ռուսական ներխուժմանը


Պատերազմն Ուկրաինայում, հուլիս, 2022թ.

Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հրապարակել է իր տարեկան զեկույցը, որն ունի առանձին գլուխ՝ նվիրված Ուկրաինա ռուսական ներխուժմանը, հաղորդում է France-Presse լրատվական գործակալությունը։

Ինչպես գրում են ճապոնացի ռազմական վերլուծաբանները, Մոսկվայի գործողությունները վտանգ են ներկայացնում այն առումով, որ այլ երկրներ կարող են կարծել, թե «ընդունելի են ստատուս քվոն ուժով միակողմանիորեն փոխելու փորձերը»։ Տոկիոն մտավախություն ունի, որ այդ ազդանշանը ստացողներից մեկը կարող է լինել Չինաստանը, որը կարող է ուժով փորձել վերահսկողություն հաստատել Թայվանի նկատմամբ։

Տոկիոն վտանգ է տեսնում նաև Ճապոնիայի շուրջ ռազմավարական լանդշաֆտի փոփոխության հետ կապված, մասնավորապես՝ Ռուսաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների հետագա խորացման մեջ։

XS
SM
MD
LG