Մատչելիության հղումներ

Philip Morris-ն ակնկալում է լքել ռուսական շուկան մինչև տարեվերջ


Philip Morris-ի խանութներից մեկում, արխիվ
Philip Morris-ի խանութներից մեկում, արխիվ

Ծխախոտի խոշորագույն արտադրողներից՝ ամերիկյան Philip Morris ընկերությունն ակնկալում է լքել ռուսական շուկան մինչև այս տարվա վերջ, ասել է գործադիր տնօրեն Յացեկ Օլչակը։

Ընկերության ամենահայտնի ապրանքանիշը Marlboro-ն է:

Ծխախոտի հսկայի համար Ռուսաստանը յոթերորդ շուկան է: Ռուսական շուկայի համար նրա արտադրանքը կազմում է ծխախոտի 27 տոկոսը։ Այս թվերն Օլչակը նշել է Bloomberg հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո Philip Morris-ը հստակորեն չէր հայտարարել Ռուսաստանը լքելու մտադրության մասին: Մարտի սկզբին ընկերությունը հայտարարեց, որ դադարեցնում է ներդրումները Ռուսաստանում, ինչպես նաև կրճատում է արտադրության ծավալները մատակարարման շղթայի խափանումների պատճառով։ Իսկ մարտի վերջին PhilipMorris-ը հայտարարեց, որ չի բացառում ակտիվների փոխանցումը այլ սեփականատիրոջ՝ կրկին նյութատեխնիկական դժվարությունների պատճառով։

Ուկրաինա ներխուժումից հետո Ռուսաստանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների հետևանքով համաշխարհային տնտեսության տարբեր ճյուղերում առաջատար բազմաթիվ ընկերություններ հայտարարել են երկրից հեռանալու, այնտեղ իրենց գործունեությունը դադարեցնելու կամ սահմանափակելու մասին։

XS
SM
MD
LG