Մատչելիության հղումներ

Ստամբուլում հանդիպել են Թուրքիայի, Ադրբեջանի ու Պակիստանի խորհրդարանների խոսնակները


Ստամբուլում կայացել է Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի խորհրդարանների նախագահների երկրորդ հանդիպումը։ Քննարկվել են միջազգային և տարածաշրջանային հարցեր, երեք երկրների միջև հարաբերությունների խորացման ու միջխորհրդարանական համագործակցությունը ընդլայնելու հնարավորությունները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղել եռակողմ ջանքերը պատերազմների ու հակամարտությունների ժամանակ խաղաղություն ապահովելու համար, ինչպես նաև ապահովագրել իրենց երկրներին աշխարհում ընթացող քաղաքական և տնտեսական ճգնաժամերից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG