Մատչելիության հղումներ

Իրանը չի հանդուրժի Հայաստանի հետ սահմանի փակում. Խամենեին՝ Պուտինին


Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Թեհրանում, 19-ը հուլիսի, 2022թ.

Իրանը չի հանդուրժի Հայաստանի հետ սահմանի փակում: Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:

Իրանական պետական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Թեհրանում կայացած հանդիպմանը Խամենեին և Պուտինն անդրադարձել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցերի լայն օրակարգի:

Իրանի հոգևոր առաջնորդը, մասնավորապես, «վտանգավոր կազմակերպություն» է որակել ՆԱՏՕ-ն, իսկ Ուկրաինայում պատերազմի առնչությամբ համոզմունք է հայտնել, որ եթե Մոսկվան չնախաձեռներ այն, ապա դա անելու էր հակառակ կողմը:

Ալի Խամենեին նույն օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ նույնպես շեշտել էր հայ-իրանական սահմանի փակման անթույլատրելիությունը:

XS
SM
MD
LG