Մատչելիության հղումներ

Ադրբեջանը և ԵՄ-ը էներգետիկ համագործակցության մասին հուշագիր են ստորագրել


Ադրբեջանը և ԵՄ-ը այսօր Բաքվում «Ռազմավարական էներգետիկ համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ Փաստաթղթի տակ իրենց ստորագրություններն են դրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

«Սա ԵՄ և Ադրբեջանի միջև ստորագրված արդեն երրորդ նմանատիպ փաստաթուղթն է։ Նախորդները արդեն իսկ փոխել են Եվրոպայի էներգետիկ քարտեզը», - հայտարարել է Ալիևը։

Ադրբեջանի ղեկավարի խոսքով՝ այսօր ստորագրված փաստաթուղթը իր բնույթով «հետագա համագործակցության ճանապարհային քարտեզ է հանդիսանում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG