Մատչելիության հղումներ

Ուշակով․ «Մոսկվան դեմ է Սիրիայի հյուսիսում թուրքական նոր գործողության անցկացմանը»


«Մոսկվան դեմ է ցանկացած գործողության, որ խախտում է սիրիական կարգավորման Աստանայի ձևաչափի հիմնադրույթները», - «Ինտերֆաքսի» փոխանցմամբ` այսօր նշել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ անդրադառնալով Անկարայից հնչող այն հայտարարություններին, թե մոտ ապագայում թուրքական բանակը նոր գործողություն է իրականացնելու Սիրիայի հյուսիսային՝ քրդաբնակ շրջաններում։

«Սիրիայի տարածքում գործող քրդական կազմավորումների դեմ գործողություն իրականացնելու Թուրքիայի ծրագրերը վաղը, բնականաբար, ևս քննարկվելու են», - նշել է Ուշակովը՝ խոսելով Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահների՝ հուլիսի 19-ին Թեհրանում կայանալիք բանակցությունների օրակարգի մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG