Մատչելիության հղումներ

Վրաստանի իշխող կուսակցությունը բոյկոտում է խորհրդարանի արտահերթ նիստը


«Չենք պատրաստվում մասնակցել մտացածին, սաբոտաժային և անհեռանկարային բնույթ ունեցող այսպես կոչված` արտահերթ նիստին, որը նախաձեռնել է արմատական ընդդիմությունը», - այսօր հայտարարել է «Վրացական երազանք» խորհրդարանական խմբակցության առաջին փոխնախագահ Գիվի Միկանաձեն։

Նախագահ Զուրաբիշվիլին արտահերթ նստաշրջան գումարելու անհրաժեշտությունը բացատրում էր Վրաստանին ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ շնորհելու գործընթացում ծագած բարդությունները քննարկելու անհրաժեշտությամբ։

Իշխող կուսակցության ներկայացուցիչների պնդմամբ, սակայն, ԵՄ-ի և Թբիլիսիի հարաբերությունները խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում հարկավոր է քննարկել միայն Բրյուսելի պահանջով շրջանառության մեջ դրվող օրինագծերի վերջնական մշակումից հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG