Մատչելիության հղումներ

Այսօր կայանալու են Ադրբեջանի ԱԳ նախարարի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի բանակցությունները


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ, արխիվ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ, արխիվ

Այսօր Բրյուսելում կայանալու են Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի բանակցությունները։ Այս մասին տեղեկացնում է Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտոնական կայքը՝ նշելով, որ Բայրամովի և Ստոլտենբերգի բանակցությունները նախատեսված է անցկացնել ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ այսօր Բրյուսելում կայանալու է նաև Եվրամիություն-Ադրբեջան համագործակցության խորհրդի նիստը։ Դրա ընթացքում ադրբեջանական պատվիրակությունը ղեկավարելու է արտգործնախարար Բայրամովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG