Մատչելիության հղումներ

Լոնդոնում կայացել է Մեծ Բրիտանիայի վարչապետի թեկնածուների երկրորդ հեռուստաբանավեճը


Մեծ Բրիտանիայի վարչապետի թեկնածու, ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակ, Լոնդոն, 14-ը ապրիլի, 2022թ.

Կիրակի երեկոյան Լոնդոնում կայացել է Մեծ Բրիտանիայի իշխող Պահպանողական կուսակցության առաջնորդի և երկրի վարչապետի պաշտոնին հավակնող հինգ թեկնածուների երկրորդ հեռուստաբանավեճը։ Այն հեռարձակվել է բրիտանական ITV հեռուստաընկերության եթերում։

Քննարկման հիմնական թեմաներից էր ապագա կառավարության հարկային քաղաքականությունը։ Ընտրարշավի առաջատար, ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը բանավեճի ընթացքում կրկին հայտարարել է, որ իր վարչապետ ընտրվելու դեպքում հարկերը զգալիորեն բարձրացվելու են։ Նրա այս հայտարարություններին հակադարձել է գործող արտգործնախարար Լիզ Թրասը՝ նշելով, որ Սունակի ընտրվելու դեպքում հարկերը Մեծ Բրիտանիայում կարող են հասնել 70 տարվա առավելագույն մակարդակին։

Չնայած Սունակին ուղղված այս քննադատությանը՝ բանավեճից հետո անցկացված սոցիոլոգիական հարցումները վկայում են, որ ֆինանսների նախկին նախարարը շարունակում է ընտրարշավի առաջատարը մնալ։ «Բանավեճի ընթացքում նրա հնչեցրած հայտարարություններին աջակցություն է հայտնել հարցվածների 24 տոկոսը», - հաղորդում է Independent պարբերականը։

XS
SM
MD
LG