Մատչելիության հղումներ

Վրաստանում ձերբակալվել է Պետանվտանգության ծառայության նախկին փոխտնօրենը


Անցած գիշեր Թբիլիսիի իր տանը ձերբակալվել է Վրաստանի Պետանվտանգության ծառայության նախկին փոխտնօրեն Սոսո Գոգաշվիլին։ Վրաց իրավապահների խոսքով՝ ձերբակալությունը տեղի է ունեցել պետանվտանգության մարմիններում իրականացվող մի հետաքննության շրջանակներում։

Գոգաշվիլիի անունը սկսեց շոշափվել գաղտնի մի տեսագրության հրապարակումից հետո։ Դրանում ընդդիմադիր «Մտավարի արխի» հեռուստաընկերության աշխատակիցները խոսում էին Պետական անվտանգության ծառայությունից իրենց գաղտնի տեղեկատվություն փոխանցող բարձրաստիճան սպայի մասին՝ հիշատակելով Գոգաշվիլիի անունը։

Ձերբակալությունից մի քանի ժամ առաջ Սոսո Գոգաշվիլին Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ առաջիկա օրերին 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ կատարված կեղծիքների փաստական ապացույցներ կներկայացնի։

Գոգաշվիլիի հարազատները պնդում են, որ պաշտոնաթող սպան հասցրել է այդ ապացույցները փոխանցել Թբիլիսիում գործող մի շարք արևմտյան դեսպանատների աշխատակիցներին։

Գոգաշվիլին Վրաստանի Պետանվտանգության ծառայության փոխտնօրենի պաշտոնը զբաղեցնում էր 2015-ից 2018 թվականներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG