Մատչելիության հղումներ

Տոյվո Կլաար. «ԵՄ ողջունում է Թբիլիսիում բանակցություններ անցկացնելու Հայաստանի և Ադրբեջանի որոշումը»


«ԵՄ ողջունում է Թբիլիսիում արտգործնախարարների մակարդակով բանակցություններ անցկացնելու Հայաստանի և Ադրբեջանի որոշումը», - Twitter-ի իր օգտահաշվում գրել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

Եվրոպացի դիվանագետը անդրադարձել է նաև երեկ Բաքվում անցկացրած իր հանդիպումներին՝ գրելով. - «Հրաշալի հանդիպումներ տեղի ունեցան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովի և փոխվարչապետ Մուստաֆաևի հետ։ Այդ հանդիպումների ընթացքում մենք գնահատեցինք խաղաղ պրոցեսի ընթացքը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG