Մատչելիության հղումներ

Բայդենը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին կրկին մեղադրել է Հաշոգջիի սպանության մեջ


Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենը իր մերձավորարևելյան շրջագայության ընթացքում ուրբաթ երեկոյան ժամանել է Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաք, որտեղ հանդիպել է թագավոր Սալմանի և թագաժառանգ Մոհամադ Բին Սալմանի հետ։

Բանակցությունների ավարտին կայացած ասուլիսի ժամանակ Բայդենը նշել է, որ քննարկումների հիմնական թեմաներից մեկը մարդու իրավունքներն էին, այդ թվում՝ հայտնի լրագրող Ջամալ Հաշոգջիի՝ 2018-ին տեղի ունեցած սպանությունը։ Բայդենի խոսքով՝ ինքը շարունակում է կարծել, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգը ուղղակի առնչություն ունի լրագրողի սպանությանը։

«Ինչ վերաբերում է Հաշոգջիի սպանությանը, ապա ես դրան անդրադարձել եմ հանդիպման ամենասկզբում՝ հստակորեն նշելով, թե ինչ էի մտածում այս մասին այն ժամանակ և ինչ եմ մտածում այժմ։ Ես ուղղակիորեն, պարզ, առավել քան հստակորեն ասել եմ, որ ամերիկյան որևէ նախագահ, անկախ այն բանից թե ով է նա և ում հետ գործ ունի, չի կարող լռության մատնել մարդու իրավունքների խախտմանն առնչվող թեմաները», - հայտարարում էր Բայդենը։

Սաուդյան Արաբիայի քաղաքացի, Washington Post պարբերականի լրագրող Ջամալ Հաշոջին սպանվել էր 2018 թվականի աշնանը թագավորության` Ստամբուլի Գլխավոր հյուպատոսության տարածքում։ Ամերիկյան հետախուզության պնդմամբ՝ լրագրողի սպանությանը հրահանգը տրվել էր անձամբ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամադ Բին Սալմանի կողմից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG