Մատչելիության հղումներ

Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող Քրիստինե Չիչյանը. ՊՆ


ՀՀ ՊՆ զորամասերից մեկում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով մահացել է բուժկետի պետ-բուժակ, պայմանագրային զինծառայող Քրիստինե Միխայելի Չիչյանը, հայտնում է Պաշտպանության նախարարությունը:

«Հուլիսի 15-ին ՀՀ ՊՆ N զորամասում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով վնասվածքներ է ստացել և հիվանդանոց տեղափոխվել բուժկետի պետ-բուժակ, պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Քրիստինե Միխայելի Չիչյանը (ծնվ. 1985թ.)։ Չնայած բժիշկների գործադրած ջանքերին, հուլիսի 16-ին Քրիստինե Չիչյանը մահացել է», - ասված է հաղորդագրությունում։

ՊՆ-ի խոսնակ Արամ Թորոսյանը «Ազատությանը» հայտնեց. «Ավտոպատահարի արդյունքում է տեղի ունեցել դժբախտ պատահարը։ Այս պահին տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար»։

«ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Քրիստինե Չիչյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - նշված է հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG