Մատչելիության հղումներ

Բայդեն․ «Վաշինգտոնը կողմ է Պաղեստինի խնդրի` երկու պետությունների ստեղծման վրա հիմնված լուծմանը»


«Վաշինգտոնը կողմ է մերձավորարևելյան հակամարտության՝ երկու պետությունների ստեղծման վրա հիմնված լուծմանը», - այսօր Բեթղեհեմում, Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենը։

«Պետք է գոյություն ունենա քաղաքական այնպիսի մի հորիզոն, որ պաղեստինցի ժողովուրդը տեսնի կամ գոնե զգա։ Անգամ եթե բանակցությունների վերսկսման պահը դեռ չի հասունացել, միևնույն է, Միացյալ Նահանգները, իմ վարչակազմը չեն հրաժարվի պաղեստինցիների և իսրայելցիների մոտեցումները մերձեցնելու փորձերից», - հայտարարում էր ԱՄՆ նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG