Մատչելիության հղումներ

Սաուդյան Արաբիան բացում է իր օդային տարածքը բոլոր, այդ թվում՝ իսրայելական ավիաընկերությունների համար


Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի՝ մերձավորարևելյան շրջագայությանը զուգահեռ Սաուդյան Արաբիայի իշխանություններն այսօր հայտարարել են, որ բացում են երկրի օդային տարածքը աշխարհի բոլոր երկրների, այդ թվում՝ իսրայելական ավիաընկերությունների համար։

Սաուդյան Արաբիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հայտարարել է, որ օդային տարածքը բաց է «այն բոլոր ընկերությունների համար, որոնք միջազգային պայմանագրերի դրույթներով համապատասխանում են տարանցիկ թռիչքների համար անհրաժեշտ բոլոր պահանջներին»։

«Այս որոշումն ուղղված է թագավորության, որպես երեք մայրցամաքների միջև կապող օղակի դերակատարման ամրապնդմանը», - հայտարարում են Սաուդյան Արաբիայի իշխանությունները։

XS
SM
MD
LG